Երիտասարդն իմացել է սիրելիի դավաճանության մասին և նրա բանկային քարտով վճարել շքեղ ճամփորդության համար
Այլ
Արգենտինացի երիտասարդն իմացել է ընկերուհու դավաճանության մասին և հաշվեհարդարի խորամանկ ծրագիր մշակել։ Պատմության մանրամասները հայտնել է Thaiger–ը։
Աղբյուրի համաձայն՝ Չարլի անունով արգենտինացին, իմանալով իր սիրելիի դավաճանության մասին, նրա հետ մեկնել է Բրազիլիա: Նա ինքնաթիռի տոմսեր է գնել և շքեղ հյուրանոց պատվիրել։
Երիտասարդը գաղտնի վճարել է շքեղ հանգստի համար ընկերուհու բանկային քարտով։ Միաժամանակ, ինչպես գրում է հրատարակությունը, աղջիկն ինքը կարծել է, որ հանգստի վրա ոչինչ չի ծախսում։
Արգենտինացին սոցիալական ցանցերում խոսել է իր արարքի մասին։ Տեսանյութը հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում, շատ օգտատերեր մեկնաբանություններում աջակցել են նրան:
Ոմանք նույնիսկ խորհուրդ են տվել նրան օծանելիք գնել անհավատարիմ սիրիրելիի փողերով, որպեսզի ճանապարհորդությունն էլ ավելի գոհացնի նրան։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ