85-ամյա հոլիվուդյան դերասանուհին պատմել է երիտասարդ սիրեցյալ ունենալու իր ցանկության մասին
ԺամանցՀոլիվուդյան դերասանուհի Ջեյն Ֆոնդան խոստովանել է, որ ցանկանում է երիտասարդ սիրեցյալ ունենալ։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Express-ը։
85-ամյա աստղի խոսքով՝ ինքը չի բացառում, որ դեռ կարող է հանդիպել իր սիրուն։
«Ամաչում եմ դա ասել, բայց եթե սիրեկան ունենայի, նա 20 տարեկան կլիներ: Քանի որ չեմ սիրում հին մաշկ: Հոգեպես, մտքով ու հոգով շատ ավելի երիտասարդ եմ»,- ասել է դերասանուհին։
Մայիսին Ջեյն Ֆոնդան բացահայտեց, թե ինչպես է ֆրանսիացի ռեժիսոր Ռենե Կլեմենը խնդրել քնել իր հետ դերի համար: Ռեժիսորն իր խնդրանքը բացատրել էր «մասնագիտական կարիքներով» և նրանով, որ դա է պահանջում այն դերը, որն առաջարկել էր Ֆոնդային խաղալ 1964 թվականին նկարահանված իր «Գիշատիչներ» ֆիլմում։
«Նա ասաց ֆրանսերեն, իսկ ես ձևացրի, թե չեմ հասկանում», - ասել է հոլիվուդյան դերասանուհին։