Ամանորի գիշերը Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի
Այլ2023 թվականի դեկտեմբերի 31-ի` լույս 2024 թվականի հունվարի 1-ի գիշերը Երկրի վրա մագնիսական փոթորիկ կլինի, ասվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի գիտնականների կանխատեսումների մասին եզրակացության մեջ։ Կանխատեսվող փոթորկի դասը G1 է: Մասնագետները նմանատիպ երևույթներ են կանխատեսել դեկտեմբերի 18-ին, 19-ին և 22-ին։
G1 փոթորիկը, որը համարվում է բոլորից ամենաթույլը, իր ցածր ինտենսիվության պատճառով՝ սովորաբար աննկատ է անցնում մարդկանց համար և չի ազդում նավիգացիոն համակարգերի վրա։ Գիտնականները մագնիսաչափի միջոցով չափում են փոթորկի ուժգնությունը։
Նշվում է, որ մենաբարձր դասը չափազանց ուժեղ փոթորիկն է՝ G5 մակարդակով, որը կարող է ազդել արբանյակների, ռադիոկապի և էլեկտրացանցերի վրա: