Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
ԱշխարհՈւկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում, գրում է ՏԱՍՍ-ը։
Միջին հաշվով, նախազգուշացումը գործում է ավելի քան երկու ժամ։ Ուկրաինայի մի քանի քաղաքներում բազմիցս պայթյուններ են հնչել։
Ավելի վաղ ահազանգ էր հայտարարվել Կիևում և երկրի 12 շրջաններում։ Մոտ 20 րոպե անց վտանգի նախազգուշացումը տարածվել է արևմտյան շրջանների վրա՝ ընդգրկելով Ուկրաինայի ողջ տարածքը։
Դնեպրում (նախկին Դնեպրոպետրովսկ), Խարկովում և Պոլտավայի շրջանում պայթյուններ են որոտացել։