Կադիրովին ներկայացվել են «ջիհադ-մեքենաների» փորձնական նմուշները (տեսանյութ)
ՏեսանյութերՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ներկայացվել են «ջիհադ–մեքենայի» առաջին փորձնական նմուշները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Այս փուլում մեքենաները փորձարկում են անցնում։
Չեչնիայի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Ադամ Խակիմովի խոսքով, մեքենաները սերիական արտադրության կմտնեն հաջորդ տարվանից։ «Հատուկ ռազմական գործողության գոտում սրանք այն մեքենաներն են, որ անհրաժեշտ են: Մենք արդեն պայմանագիր ունենք ռուսական գվարդիայի հետ: Հաստատվել է Արդյունաբերության և առևտրի նախարարության հետ 2024 թվականի առաջին եռամսյակի բյուջեն 2 միլիարդ ռուբլու չափով՝ այս սարքավորումների ձեռքբերման համար»,- ասել է Խակիմովը։
Նշենք, որ Չեչնիայի ղեկավարի 16-ամյա որդուն՝ Ադամ Կադիրովին, նկատել են «ջիհադ–մեքենան» փորձարկելիս։