ՌԴ–ն և Թուրքիան նպաստել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը․ Պուտինը՝ Էրդողանին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Անկարան հաջորդ տարի կշարունակեն զարգացնել համագործակցությունը։
«Ռուսական պետության ղեկավարը ամանորյա շնորհավորանք է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում շատ բան է արվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ. համատեղ ջանքերով երկրները հետևողականորեն իրականացրել են խոշոր էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծեր և նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ գալիք տարում Մոսկվան և Անկարան կշարունակեն զարգացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ի շահ բարեկամ ժողովուրդների, ի շահ եվրասիական մայրցամաքում անվտանգության և կայունության ամրապնդման»։