Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները շատ հաջող զարգացել են. Պուտինն՝ Ալիևին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։
«Անցնող տարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները շատ հաջող են զարգացել, և ղեկավարների կանոնավոր հանդիպումները նպաստել են տարբեր ոլորտներում փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը», - նշվում է շնորհավորանքի տեքստում։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի ինչպես երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, այնպես էլ Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման նպատակով, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։