Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի հետ, կլինի վերջնագիր. Պոդոլյակ
Աշխարհ
Ուկրաինան խաղաղ բանակցություններ չի վարի Ռուսաստանի հետ, այլ «վերջնագիր կներկայացնի», լրագրող Նատալյա Մոսեյչուկին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Բանակցություններ չեն լինի, բառի դասական իմաստով, կլինեն Ռուսաստանի Դաշնությանը ամենաբարձր մակարդակով վերջնագրային պահանջներ են, և Ռուսաստանը դրանք կընդունի»,- ասել է Կիևի պաշտոնյան։
Պոդոլյակը բազմիցս ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները դեմ են հրադադարի ցանկացած սցենարի, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի փաստացի հաղթանակ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է