Հունգարիան չի զրկվի ԵՄ-ում ձայնի իրավունքից. Բելգիայի վարչապետ
Աշխարհ
Եվրամիությունը չի պատրաստվում Հունգարիային զրկել ձայնի իրավունքից, «Soir» թերթի փոխանցմամբ՝ ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Կրոն։
Ավելի վաղ «Financial Times» թերթը հայտնել էր, որ ԵՄ-ում որոշ պաշտոնյաներ քննարկում են օրենքի գերակայության խախտումների համար Հունգարիային պատժելու ընթացակարգի վերսկսման հնարավորությունը:
Դեկտեմբերի կեսերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Հունգարիան վետո դրեց ԵՄ-ի 2024-2027 թվականների բազմամյա բյուջեի ավելացման վրա, ներառյալ 50 միլիարդ եվրո Կիևին մակրոֆինանսական օգնության համար:
Միևնույն ժամանակ, վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ չքվեարկեց ԵՄ-ին անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելուն, բայց նախազգուշացրեց, որ Հունգարիան այդ գործընթացն արգելափակելու հնարավորություն դեռ կունենա:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար