Ուկրաինայի զինուժը արգելված կասետային զինամթերքով է հարվածներ հասցրել Բելգորոդին. ՌԴ ՊՆ
ԱշխարհԿիևի իշխանությունը, հարվածներ հասցնելով Բելգորոդին, փորձում է ուշադրությունը շեղել ճակատում կրած պարտություններից և Ռուսաստանին հրահրել համարժեք պատասխանների, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուսական քաղաքի ուղղությամբ հրթիռային հարձակումներն անպատասխան չեն մնա։
Ըստ ՊՆ-ի՝ Ուկրաինայի զինուժը կիրառել է «Օլխա» համալիրի 2 հրթիռ` լիցքավորված արգելված կասետային լիցքով, ինչպես նաև չեխական արտադրության «Vampire» ՀԿՌՀ-ների ռեակտիվ արկերով: