Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
ԱշխարհԲելգորոդում ևս մեկ մարդ է մահացել դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 22-ի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Ցավոք սրտի, մեր զոհերի թիվն ավելացավ երեկ Բելգորոդի հրթիռակոծությունից հետո, նրանք դարձան 22։ Զոհերից մեկը գիշերը մահացել է հիվանդանոցում։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին»,- գրել է մարզի ղեկավարը։
Գլադկովի խոսքով՝ այժմ հիվանդանոցներում 109 տուժած կա, 25-ի վիճակը շարունակում է ծանր մնալ։
⠀
Նա հայտնել է, որ հրետակոծության հետեւանքով վնասվել են մոտ 30 բնակելի բարձրահարկ շենքեր, մի քանի առանձնատներ եւ բազմաթիվ մեքենաներ։