«Չի լինելու հեղափոխություն, իշխանության բռնազավթում»․ Սերբիայի նախագահ
ԱշխարհՍերբիայում հեղափոխությունն անհնարին է, քանի որ երկրի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել իշխող կոալիցիային՝ դեկտեմբերի 30-ին որոշ ընտրատեղամասերում կրկնակի քվեարկության արդյունքներով։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չի լինելու հեղափոխություն, իշխանության բռնազավթում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ երկրի քաղաքացիները միանգամայն հստակ հասկացրել են, թե ում են սատարում։ Ըստ Վուչիչի՝ դա «առանցքային նշանակություն ունի»։