ՌԴ ԶՈւ–ն պատասխան հարվածներ է հասցրել Խարկովին՝ Բելգորոդի վրա հրթիռային հարձակումից հետո
Աշխարհ
Ի պատասխան Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռոծության՝ Ռուսաստանի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Խարկովում գտնվող որոշումների կայացման կենտրոններին և ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում են Կիևի ռեժիմի կողմից: Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է պաշտպանության նախարարությունը։
«Նախկին «Խարկով Պալաս» հյուրանոցային համալիրի վրա բարձր ճշգրտության հրթիռային հարվածից սպանվել են Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության և Զինված ուժերի ներկայացուցիչներ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Բելգորոդում ահաբեկչության պլանավորմանն ու իրականացմանը»,– ասված է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ այնտեղ եղել են «մինչև 200 օտարերկրյա վարձկաններ, որոնք պլանավորվում էին մասնակցել Ուկրաինային սահմանակից ռուսական տարածքում ահաբեկչական արշավանքներին»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու