Գազայի հատվածում պատերազմը կշարունակվի ևս մի քանի ամիս․ Նեթանյահու
Աշխարհ
Գազայի հատվածում պատերազմը կշարունակվի եւս մի քանի ամիս։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գազայի հատվածում գործողությունը կշարունակվի երկար ամիսներ», - ասել է Նեթանյահուն՝ նշելով, որ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել։
Նեթանյահուն նաև զգուշացրել է, որ եթե «Հեզբոլլահն» ընդլայնի առճակատման մասշտաբները, Իսրայելն այնպիսի հարվածներ կհասցնի, որոնք ո՛չ Հեզբոլլահը, ո՛չ Իրանը չեն կարող պատկերացնել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու