Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը, բայց մեր պայմաններով. Պուտին
ԱշխարհՌուսաստանը ցանկանում է Ուկրաինայի հետ պատերազմն ավարտել «որքան հնարավոր է արագ», բայց միայն իր պայմաններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ հունվարի 1-ին, Վիշնևսկու անվան կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ կատարած այցի ժամանակ։ «Նրանք, ովքեր երեկ ասում էին, որ անհրաժեշտ է Ռուսաստանին ռազմավարական պարտություն կրել, այժմ արտահայտություններ են փնտրում, թե ինչպես արագ վերջ տալ հակամարտությանը: Եվ մենք նաև ցանկանում ենք հնարավորինս արագ ավարտել հակամարտությունը՝ միայն մեր պայմաններով»,- ասել է Պուտինը: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը:
«Մենք անվերջ պայքարելու ցանկություն չունենք, բայց մենք չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը»,- հավելել է ՌԴ նախագահը։ Ըստ նրա՝ այսօր ռազմաճակատում ռազմավարական նախաձեռնությունը «գործնականում» գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքում, և ռուսական բանակը դառնում է այնքան ունակ և այնքան պատրաստ՝ կիրառելու ժամանակակից մարտական միջոցներ, «ինչպես ոչ մի բանակ աշխարհում պատրաստ չէ դրան և չի կարող դա անել»: