Ուկրաինան 2023–ին ավելի ուժեղ է դարձել. Զելենսկի
Աշխարհ2023-ի գլխավոր արդյունքը դարձել է այն, որ Ուկրաինան ավելի ուժեղ է դարձել, կարծում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացրել է «Интерфакс Украина»-ն։
«Տարվա գլխավոր ձեռքբերումը, նրա գլխավոր արդյունքը՝ Ուկրաինան ավելի ուժեղ է դարձել։ Ուկրաինացիները դարձել են ավելի ուժեղ»,- ասել է նա։
«Ուկրաինան պայքարում եւ մարտնչում է։ Ուկրաինան շարժվում է, Ուկրաինան ճանապարհ է հաղթահարում։ Ուկրաինան հասնում է մինչեւ վերջ։ Ուկրաինան աշխատում է։ Ուկրաինան գոյություն ունի։ Սա հեքիաթ չէ, կախարդանք չէ, այլ պարգեւ ձեզանից յուրաքանչյուրին»,- ասել է Զելենսկին։