Գիտնականն ուժգին երկրաշարժ է կանխատեսել Թուրքիայում
ԹուրքիաԹուրք գիտնական–երկրաֆիզիկոս, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանն ուժգին երկրաշարժ է կանխատեսել երկրում, սակայն դժվարացել է նշել ստորգետնյա ցնցումների ճշգրիտ վայրը։ Նրա խոսքերը մեջբերում է Haber Global հեռուստաալիքը։
«Այսպես թե այնպես, կարծում եմ, որ մինչև գարուն մենք երկրաշարժ կտեսնենք, բայց այս պահին չգիտեմ, թե որտեղ կլինի։ Ցավոք սրտի, պատկերն այսպիսին է։ Դա ցույց է տալիս, որ լարվածությունը հատկապես մեծանում է Անատոլիայում»,- գիտնականի խոսքերն է մեջբերում Haber Global TV հեռուստաալիքը։
«Եվ այս լարվածությունը մեծանում է ամենուր։ Ինչ-որ չափով անսովոր իրավիճակ է ստեղծվում։ Իրականում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժերն ուժեղ չեն, բայց այն, որ 4 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունենում երկրի տարբեր հատվածներում. (նման երկրաշարժերը - խմբ.) մարդկանց ստիպում են «սարսռալ»», - ասել է գիտնականը։