Նյու Յորքում հզոր պայթյուններ են որոտացել
ԱշխարհԱՄՆ Նյու Յորքում՝ Ռուզվելտ կղզում, պայթյուններ են որոտացել։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։
Հրապարակումների համաձայն՝ մոտավորապես ժամը 05:45-ին (Երևանի ժամանակով 14:45-ին) բնակիչները զգացել են «երեք ցնցումներ»: Ոմանք հայտնել են, որ պայթյունի նման ձայներ են լսել:
Նշվում է նաև, որ երկրաշարժ է գրանցվել այն վայրի մոտ, որտեղ տեղի են ունեցել պայթյունները։ Ցնցումները գրանցվել են ԱՄՆ երկրաբանական ծառայության կողմից։ Նրանց տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 05:45-ին 1,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրա էպիկենտրոնը գտնվել է հինգ կիլոմետր խորության վրա։