Ճապոնիայի ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ՝ Իշիկավա պրեֆեկտուրայում, որտեղ ավելի վաղ գրանցվել էին մի շարք ուժգին երկրաշարժեր, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է Իշիկավա պրեֆեկտուրայի՝ 8 հազար բնակչությամբ Անամիձու քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։