Աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել` առանց Ռուսաստանի. Տոկաև
ԱշխարհՌուսաստանի նախագահական ընտրությունները միջազգային մեծ նշանակություն կունենան, քանի որ ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել՝ առանց Մոսկվայի մասնակցության, ասել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Ինքնիշխան Ղազախստան» ազգային թերթին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջնորդ է, ով, իր խոսքերով և գործողություններով, էապես ձևավորում է համաշխարհային օրակարգը: Աշխարհում ամեն ինչ դիտարկվում է Ռուսաստանի տեսանկյունից, առանց այդ պետության մասնակցության՝ ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել, և դա փաստ է»,- ասել է նա։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ գալիք տարին նշանակալից է լինելու շատ երկրների համար։