Արգենտինայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԱրգենտինայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Արգենտինայի Լա Ռիոխա նահանգի Վինչինա դեպարտամենտից 79,5 կմ հարավ-արևելք՝ մոտ 2,8 հազար մարդ բնակչությամբ, Երևանի ժամանակով՝ 12:04-ին:
Էպիկենտրոնը գտնվել է 154,5 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։