Միջազգային հանրությունը պետք է Մերձավոր Արևելքում հակամարտության լուծում պարտադրի. Բորել
ԱշխարհՄիջազգային հանրությունը պետք է ելք գտնի Մերձավորարևելյան տարածաշրջանում հակամարտությունից, քանի որ Իսրայելն ու Պաղեստինը երբեք չեն կարողանա համաձայնության գալ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Ես կարծում եմ, որ այս 30 տարվա ընթացքում մենք հասկացանք, որ հակամարտության լուծումը պետք է պարտադրվի դրսից, քանի որ կողմերը երբեք չեն կարողանա համաձայնության հասնել»,- ասել է Բորելը:
Նա նախազգուշացրել է. «Եթե այդ ողբերգությունը շուտով չավարտվի, ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ հայտնվել»: