Լուկաշենկոն էկոնոմիկայի նոր նախարարին արգելել է ստել
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Յուրի Չեբոտարին նշանակել է երկրի էկոնոմիկայի նոր նախարար, ով նախկինում զբաղեցրել է նախարարության ղեկավարի առաջին տեղակալը։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ես կցանկանայի տեսնել էկոնոմիկայի նախարարությունը։ Անկեղծ ասած, տարվա ընթացքում ես նրան այնքան էլ հաճախ չեմ նկատել։ Դուք հասկանում եք, որ ես բնավ գոհ չեմ էկոնոմիկայի նախարարության աշխատանքից»,- նշել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հույս է հայտնել, որ իրավիճակը կփոխվի։ Նա նաև պահանջել է, որ Չեբոտարը չստի տնտեսության վիճակի հետ կապված։
«Ոչ մի դեպքում չստել»,- ընդգծել է նա։