ՄԱԿ-ի ԱԽ–ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը
ԻրանՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ արել մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքում տեղի ունեցած ստոր ահաբեկչությունը։ Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդիսանում է ամենալուրջ սպառնալիքներից մեկը միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
Բացի այդ, ընդգծվել է ահաբեկչության մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։