Հնդկաստանը հերքել է արկերի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին
ԱշխարհՀնդկաստանը հրետանային արկեր չի մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին և հակամարտությունում չեզոք դիրք է գրավում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը, հեռարձակումը հասանելի է Youtube-ում։
«Մենք տեսել ենք նաև որոշ լրատվամիջոցների հաղորդումներ այս հարցի վերաբերյալ։ Կարելի է կտրականապես ասել, որ այդ հրետանային զինամթերքից մենք չենք ուղարկել Ուկրաինա։ Դրանք չեն արտահանվել կամ ուղարկվել»,- ասել է դիվանագետը։
Այսպես է նա մեկնաբանել լուրերը, ըստ որոնց՝ Ուկրաինայի զինված ուժերն իբր ստացել են հնդկական 155 մմ-ոց հրետանային արկեր։ Այդ տեսակի արկերը համատեղելի են AHS Krab ինքնագնաց հաուբիցների հետ, որոնք Ուկրաինային մատակարարում է Լեհաստանը։