Զալուժնին զայրացել է մոբիլիզացիայի մասին օրենքի քննարկման ժամանակ
ԱշխարհՈւկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը զայրացել է մոբիլիզացիայի մասին օրենքի քննարկման ժամանակ։ Այս մասին հայտնում է ուկրաինական NV.ua հրատարակությունը։
Հրատարակության տվյալներով՝ Զալուժնին մոբիլիզացիայի մասին օրենքի քննարկման ժամանակ խոսել է չափազանց էմոցիոնալ՝ ասելով, որ իրեն մարդիկ են պետք։
«Ո՞ւմ հետ կռվեմ։ Թե՞ դիմեմ աշխարհին և այնտեղ մարդիկ խնդրեմ, կամ դուք գնացեք կռվեք, եթե չեք ապահովում»,- ընդգծել է Զալուժնին։
Մինչ այս Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ասել էր, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ցանկանում են ուժեղացնել մոբիլիզացիան երկրում։