Մասկը քննադատել է Բայդենի վարչակազմին
ԱշխարհԱմերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ մեղադրելով անօրինական միգրացիան խթանելու մեջ։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Այս պահին կասկած չկա, որ ներկայիս վարչակազմն ակտիվորեն խթանում է անօրինական ներգաղթը: Թվերն ինքնին խոսուն են»,- նշել է ձեռնարկատերը։
Նա ընդգծել է, որ վիճակագրության համաձայն՝ Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ անօրինական միգրացիայի ցուցանիշները զգալիորեն ավելի վատն են, քան նրա նախորդների՝ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի աշխատանքի ժամանակ։