Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով` մեկ մարդ է զոհվել, 28-ը վիրավորվել է
ԱշխարհԻնդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում ուրբաթ առավոտյան երկու գնացքներ են բախվել։ Վագոնները շրջվել են, ինչի հետևանքով՝ մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ առնվազն 28 մարդ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Վիրավորներից 24-ը գտնվում են Չիկալենկայի շրջանային հիվանդանոցում, 2-ը` Ցիկալենկայի համայնքային առողջության կենտրոնում, 2-ը` տեղի հիվանդանոցում, 1 մարդ մահացել է», - մեջբերում է հրատարակությունը Արևմտյան Ճավայի նահանգապետի պաշտոնակատար Բեյ Մահմուդինի խոսքերը:
Պաշտոնյան հավելել է, որ բախման հետևանքով` մահացել է գնացքներից մեկի աշխատակիցը։ Մախմուդինի խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տվյալները դեռ թարմացվում են։
Վթարի մասնակից երկու գնացքների ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 478 մարդ։