Ճապոնիայում երկրաշարժի պատճառով՝ ավելի քան 780 մարդ առանց էլեկտրականության է մնացել
ԱշխարհՃապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով՝ ավելի քան 780 մարդառանց էլեկտրականության է մնացել։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին։
Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է 92 մարդ, վիրավորվել է 464-ը, 16 մարդ պաշտոնապես անհետ կորած է համարվում:
Փրկարարական-որոնողական աշխատանքներին մասնակցում է ինքնապաշտպանական ուժերի 4,6 հազար անդամ։
Երկուշաբթի կեսօրին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ Դրանցից ամենահզորների ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Երկրաշարժերից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններում ցունամիի վտանգ են կանխատեսել։
Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են տների ավերման և արագընթաց գնացքների շարժի դադարեցման՝ ավելի քան 32 հազար տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել։ Որոշ շրջաններում առկա են ջրամատակարարման և կապի խափանումներ։ Արձանագրվել է ճանապարհի ծածկի վնաս։