Էրդողանը մեղադրել է օտարերկրյա պետություններին Թուրքիայի վրա հարձակվելու մեջ
ԹուրքիաԹուրքիան հայտնվել է օտար երկրների հարձակումների տակ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում իր դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Պետության ղեկավարի խոսքով՝ հանրապետության կառավարությունը բացահայտ կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանել ճնշված պաղեստինցի ժողովրդին։ Միևնույն ժամանակ, նա Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերաբերյալ Իսրայելի իշխանությունների որոշումներն անվանել է «վայրագությունների քաղաքականություն»։
Ինչպես ասել է Էրդողանը, օտար երկրների դժգոհությունը կապված է հենց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ թուրքական իշխանությունների դիրքորոշման հետ։ Ավելին, ըստ թուք նախագահի, արտաքին հարձակումները պայմանավորված են Անկարայի՝ ազգային շահերի և պետության ինքնիշխան իրավունքների պաշտպանությանն ուղղված վճռական քայլերով։
«Մենք ականատես ենք մեր եղբայրության վրա հարձակումների ուժեղացմանը, որը մեր ազգային գոյատևման գրավականն է»,- ընդգծել է նա։