Իրանում բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը (տեսանյութ)
ՏեսանյութերԻրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին։
Նշենք, որ վերջին անգամ այս մզկիթի վրեժի կարմիր դրոշը բարձրացվել է 2020 թվականի հունվարի 3-ին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զոհված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողության ժամանակ։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել Սոլեյմանիի գերեզմանից 700 մետր հեռավորության վրա, երկրորդը՝ դրանից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 89 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, ևս մոտ 300-ը՝ վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։