«Անգամ սաստող հայացքով չի կարողանում նայել»․ Կարեն Հովհաննիսյանի կինն՝ ամուսնու մասին
ԺամանցԴերասան Կարեն Հովհաննիսյանի կինը պատասխանել է հարցին, թե արդյոք հեշտ է լինել Կարենի կինը։
«Կարենն անսահման բարի, հոգատար, ուշադիր, նուրբ, սիրառատ ամուսին ա ու աննկարագրելի ջերմ պապա։ Ինքն ինձ անսահման սիրում ու հարգում ա, իսկ Նանեին անգամ սաստող հայացքով չի կարողանում նայել։ Մեր հարաբերությունների «մեշոկ պապին» ես եմ»,– նշել է նա։
Ենթադրաբար, անդրադառնալով Կարենի՝ ավելի վաղ արված աղմկահարույց հայտարարությանը, որ կողմ է երեխայի դաստիարակության կոշտ մեթոդներին, Մանեն գրել է․
«Հաճախ շաա՜տ էմոցիոնալ մարդիկ, երբ խոսում են իրենց համար տհաճ թեմաներից՝ շատ սուր ու խիստ են լինում իրենց արտահայտչամիջոցներն ու խոսքերը։ Բայց չէ՞ որ չենք վարվում այնպես, ինչպես էդ պահին տաք ու ջղային խոսում կամ մտածում ենք»։