Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մասին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին ճեպազրույցում հայտարարել է, որ զինվորականներն ավարտել են Գազայի հյուսիսային հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական կառույցների ապամոնտաժումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ավարտել ենք ՀԱՄԱՍ-ի կառույցների ապամոնտաժումը Գազայի հատվածի հյուսիսում և կշարունակենք խորացնել այս ձեռքբերումը և ամրապնդել սահմանի պաշտպանությունը», - ասել է Հագարին՝ ամփոփելով ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողության առաջին երեք ամիսները:
Նա նշել է, որ Իսրայելի գործողության ժամկետի վրա ազդում են տեղանքի բարդ պայմանները։
Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներն այժմ կենտրոնացած են Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման վրա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու