Դանիայի կողմից Ուկրաինային առաջին F-16 կործանիչների տրամադրումը հետաձգվել է
ԱշխարհԴանիայի կողմից առաջին F-16 կործանիչների առաքումն Ուկրաինա հետաձգվել է մինչև վեց ամսով։
Այդ մասին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։
Դանիան ի սկզբանե պլանավորում էր տարեմուտին F-16 ինքնաթիռներ փոխանցել Ուկրաինային։
«Ընթացիկ ժամանակացույցի համաձայն՝ փոխանցումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի երկրորդ եռամսյակում»,- ասված է Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Դանիան և Նիդեռլանդներն առաջին երկրներն էին, որ համաձայնեցին Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրել։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան կստանա մարտական ինքնաթիռներ երրորդ երկրներից, երբ նրա օդաչուները վերապատրաստում անցնեն։ Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը հայտարարել է, որ ակնկալում են առաջին F-16 կործանիչները Կիև ուղարկել 2024 թվականին։