Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 23,000-ը
Աշխարհ
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 23084-ի, այս մասին հաղորդվում է Պաղեստինի առողջապահության նախարարության՝ անկլավում գտնվող գրասենյակի տելեգրամյան ալիքում։
«Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 23084-ի, ևս 58926-ը վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 6-ին Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ իսրայելցի զինվորականներն ավարտել են Գազայի հատվածի հյուսիսում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական կառույցների ապամոնտաժումը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու