Հնդկաստանն ու ՌԴ–ն կզարգացնեն համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում
Աշխարհ
Հնդկաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Դենիս Ալիպովը հայտնել է, որ երկու երկրները պատրաստվում են ընդլայնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել «Վալդայ» ակումբի և «Վիվեկանանդա» հիմնադրամի համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հուսով ենք, որ կշարունակենք համագործակցությունը միջուկային էներգիայի ոլորտում Հնդկաստանի այլ օբյեկտներում՝ այն ընդլայնելու և ավելի մեծ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկելու համար», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ «Կուդանկուլամ» ատոմակայանն ունի վեց ռեակտոր՝ յուրաքանչյուրը 1000 մեգավատտ հզորությամբ։
«Մենք նաև երկխոսություն ենք վարում փոքր միջուկային ռեակտորների շուրջ»,- ասել է Ալիպովը։
Նա հավելել է, որ դա համապատասխանում է երկու պետությունների շահերին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու