Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 202-ի
ԱշխարհՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 202-ի։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ Դրանցից ամենահզորների ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Երկրաշարժերից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջանների մեծ ցունամի է սպառնում։
Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են տների ավերման և արագընթաց գնացքների շարժի դադարեցման, ավելի քան 32 հազար տների էլեկտրաէներգիայի անջատման։ Որոշ շրջաններում առկա են ջրամատակարարման և կապի խափանումներ։ Արձանագրվել է ճանապարհի ծածկի վնաս։