Ճապոնիայում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՃապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով 17:59-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նիիգատա պրեֆեկտուրային պատկանող Սադո կղզու տարածքում: Այն գտնվում է հունվարի 1-ի հզոր երկրաշարժից տուժած Իշիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու մոտակայքում։
Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ՝ 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։