ԵԽ պատգամավորը ստորագրահավաք է սկսել Օրբանին ԵԽ-ում ձայնի իրավունքից զրկելու համար
ԱշխարհԵվրախորհրդարանի ֆինլանդացի պատգամավոր Պետրի Սարվաման Պետրի Սարվամաան ստորագրահավաք է սկսել՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից զրկելու համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
«Հիմա կամ երբեք։ ԵՄ որոշումներ կայացնող մեքենան կանգ է առել Վիկտոր Օրբանի պատճառով։ Դրան աշխատել ստիպելու միակ միջոցը Օրբանին խորհրդում ձայնի իրավունքից զրկելն է։ Միաժամանակ մենք ցույց կտանք, որ ԵՄ-ում շանտաժի համար տեղ չկա»,- գրել է Սարվամաան։
Նա հրապարակել է ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված խնդրագիրը և կոչ արել մյուս պատգամավորներին ստորագրել այն։ Փաստաթղթում ասվում է, որ զրկելով Օրբանին Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից՝ «ԵՄ-ն հստակ ազդանշան կուղարկի Հունգարիային, որ նրա գործողություններն անընդունելի են»։