Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև
Աշխարհ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնե այսօր՝ հունվարի 13-ին, ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է նրա գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ստեֆան Սեժուրնեն ժամանել է Կիև՝ Ուկրաինա իր առաջին աշխատանքային այցի շրջանակներում շարունակելու ֆրանսիական դիվանագիտական գործողությունները և վերահաստատելու Ֆրանսիայի հավատարմությունը իր դաշնակիցներին, ինչպես նաև խաղաղ բնակչությանը», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու