Իրանն Օմանի մոտ լցանավ է առգրավել. Թուրքիան պնդում է, որ նավը բեռնված է եղել իր նավթով
ԻրանԻրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը հինգշաբթի օրը հայտարարել են Օմանի ծովում դատարանի որոշմամբ ամերիկյան նավթատար լցանավի առգրավման մասին, հայտնում է Mehr-ը։
Թուրքիայի գլխավոր նավթավերամշակման գործարանը՝ «Tupras»-ն, ասում է, որ Օմանի ափերի մոտ Իրանի կողմից գրավված նավը բեռնված է եղել Իրաքից ներկրված թուրքական հում նավթով։
Լցանավը տեղափոխում էր 140 մետրիկ տոննա նավթ, որը գնվել էր իրաքյան նավթի պետական «SOMO»-ից և Իրաքի Բասրայից շարժվում էր դեպի Թուրքիայի արևմտյան Ալիագա նավահանգիստ, ասվում է հաղորդագրության մեջ։