ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը. Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արձագանքել է Թայվանում ընտրությունների արդյունքներին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները չի աջակցում կղզու անկախությանը։
«Մենք չենք աջակցում անկախությանը...», - ասել է Ջո Բայդենը շաբաթ օրը, երբ նրան հարցրել են Թայվանում ընտրությունների վերաբերյալ իր արձագանքի մասին:
Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ «ցանկացած» երկրի միջամտությունն ընտրություններին «անընդունելի կլինի»»։
Միացյալ Նահանգները Թայվանի ամենակարևոր միջազգային գործընկերն է և զենք մատակարարողը, թեև կղզու հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունի: