Եգիպտոսում ժայռի մեջ փորագրված եզակի գերեզման է հայտնաբերվել
Աշխարհ
Եգիպտոսի և Ճապոնիայի գիտնականները Սակկարայում հայտնաբերել են ժայռափոր դամբարան։ Այս համալիր ճարտարապետական կառույցը պարունակում է նմուշներ, որոնք մնացել են այնտեղ՝ մ.թ.ա երկու հազար տարի առաջ, հայտնում է Arkeonews-ը։
Գիտնականները, ովքեր գտել են գերեզմանը, այն անվանել են ճարտարապետական հրաշք՝ ընդգծելով հին եգիպտացի շինարարների վարպետությունը:
Փորձագետների կարծիքով՝ դամբարանը կառուցվել է մ.թ.ա. 2649-2150 թվականներին: Ոչ պակաս արժեքավոր են շինություններում հայտնաբերված խեցեղենի բեկորները, որոնք օգտագործվել են թանկարժեք պապիրուսի փոխարեն, օրինակ՝ հաշվապահական հաշվառման կամ դպրոցականների տնային աշխատանքների համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու