Հյուսիսային Կորեան հիպերձայնային մարտագլխիկով բալիստիկ հրթիռ է արձակել
ԱշխարհՀյուսիսային Կորեան հիպերձայնային կառավարվող մարտագլխիկով բալիստիկ հրթիռ է արձակել։
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ փորձարկումների ընթացքում փորձագետները ստուգել են հրթիռի հիպերձայնային մարտագլխիկի մանևրելիությունը, ինչպես նաև բազմաստիճան բարձր հարվածային պինդ շարժիչների հուսալիությունը։
ԿԺԴՀ հրթիռների գլխավոր վարչությունը հայտնել է, որ հիպերձայնային մարտագլխիկով միջին հեռահարության հրթիռի փորձարկումը «նոր զենքեր մշակելու նպատակով պաշտպանական արդյունաբերության կանոնավոր գործունեության մի մասն է»։
Բացի այդ, ըստ գործակալության, արձակումը «ոչ մի ազդեցություն չի ունեցել շրջակա երկրների անվտանգության վրա»։
Հարավային Կորեան և Ճապոնիան ավելի վաղ հայտնել էին, որ նախօրեին Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռը 2024 թվականին բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումն էր։
Հյուսիսային Կորեան վերջին անգամ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել դեկտեմբերի 17-ին, իսկ «Հվասոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։