Պենտագոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱշխարհՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից, հունվարի 15-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ Պենտագոնի ղեկավարը «որոշ ժամանակ» կշարունակի աշխատել տնից, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օսթինը հոսպիտալացվել է հունվարի 1-ին, մինչդեռ այդ մասին տեղեկությունը հայտնվեց միայն հունվարի 5-ին, իսկ ԱՄՆ մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը, իրենց իսկ խոսքերով, չեն իմացել, թե որտեղ է Պենտագոնի ղեկավարը։