Իսրայելի ՊՆ–ն հայտարարել է Գազայի հյուսիսում ռազմական գործողությունների ինտենսիվ փուլի ավարտի մասին
ԱշխարհԻսրայելի պաշտպանության նախարարը Յոավ Գալանտը հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսում ռազմական գործողությունների ինտենսիվ փուլն ավարտվել է։
«Ռազմական գործողությունների սկզբում մենք նախանշեցինք ժամանակային շրջանակը և հասկացրինք, որ Գազայի հատվածում ինտենսիվ ցամաքային ռազմական գործողությունների փուլը կտևի մոտ 3 ամիս: Անկլավի հյուսիսում այս փուլն ավարտված է», - ասել է Գալանտը։
Նրա խոսքով՝ Թել Ավիվը մտադիր է շուտով ավարտել ինտենսիվ մարտերն անկլավի հարավում։