Զելենսկին Դավոսում քննադատել է Արևմուտքին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ Արևմուտքի մտահոգություններն Ուկրաինայում հակամարտության սրման վերաբերյալ հանգեցրել են նրան, որ Կիևը ժամանակ է կորցրել Մոսկվայի հետ հակամարտությունում։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Զելենսկին նաև ասել է, որ Արևմուտքը պետք է միասնություն ցուցաբերի և կոչ է արել ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի համոզվի, որ Ռուսաստանը չի հաղթի հակամարտությունում:
Հունվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն խոստացավ, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Կիևին՝ չնայած ֆինանսավորման հետ կապված ներկայիս խնդիրներին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու