«Հիմարներ չե՞ն». Պուտինը հայտնել է, որ Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից
ՏեսանյութերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ հենց Կիևն է հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններից։ Պետության ղեկավարի խոսքով՝ եթե չլինեին Ուկրաինայում «հիմարները», հակամարտությունը վաղուց ավարտված կլիներ։
«Դե, հիմարներ չե՞ն: Եվ նա ուղղակիորեն ասում է (Ռադայի պատգամավոր Դավիթ Արախամիա - խմբ․). «Եթե մենք գնայինք դրան, ամեն ինչ ավարտված կլիներ մեկուկես տարի առաջ»: Սա ուղղակի ևս մեկ անգամ ընդգծում է, որ նրանք անկախ մարդիկ չեն, սա պարզ է, դա ակնհայտ է ողջ աշխարհի համար»,- ասել է Պուտինը։