ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ չի կարելի թերագնահատել ռուսական բանակը
Աշխարհ
Այսօրվա դրությամբ ռազմաճակատում իրավիճակը շատ ծանր է Ուկրաինայի Զինված ուժերի համար, և ռուսական բանակը չի կարելի թերագնահատել։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսները հարձակվում են։ Ամռանն ուկրաինացիների ձեռնարկած հակագրոհը չտվեց այն արդյունքները, որոնց հույսն ունեին բոլորը: Ռուսաստանն այժմ կուտակում է իր ուժերը՝ լրջորեն հարձակվելով: Սա լուրջ է, մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Զելենսկու խոսքով՝ կողմերը «քննարկել են շատ կարևոր հարցեր»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ