Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դեսպանին մեղադրել է կողմնակալության համար
Աշխարհ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի հայտարարություններին՝ երկրում դատական համակարգի վերաբերյալ:
«Սա անհիմն և անպատասխանատու պնդում է։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և դաժան վերաբերմունքի վրա»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Հաջիզադեն անթույլատրելի է համարել «միջամտությունը միջազգային լավագույն փորձի վրա հիմնված Ադրբեջանի դատական համակարգին»:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար